211652_close_icon

Արդեն 2 դեպք կա, որ մեր զինվորների անունները սկզբում հայտնվում են զոհվածների ցուցակներում, հետո պարզվում է՝ ողջ է. Կարեն Վրթանեսյան

views-count79678 դիտում article-date 10:00 29-09-2020
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվանից դեպքեր կան, որ մեր զինվորների անունները սկզբում հայտնվում են զոհվածների ցուցակներում, հետո պարզվում է ողջ է։ Ինչքանով որ հասցնում եմ հետևել, կարծես թե արդեն 2 դեպք կա։ Ռազմինֆոյի էջի մեկնաբանություններում, ընկերներիս ուղարկած երկտողերում զարմանք կա ու մի քիչ էլ վրդովմունք այս առիթով։ Փորձեմ պարզաբանել, թե ինչու է այդպես լինում և ինչու է դա նորմալ, ցավոք։ Մարտական իրավիճակի արագ զարգացումների, կտրուկ փոփոխությունների պայմաններում, ցավոք հնարավոր են նման սխալներ։ Անխուսափելի են։ Օրինակ՝ զինվորների մի խումբ կարող է հրետակոծության տակ ընկնել, իրար կորցնեն, մարտի խառնաշփոթում ինչ-որ մեկին թվա, թե ընկերներից մեկը զոհվել է, և այդպես զեկուցի, բայց հետո պարզվի ուղղակի ընկել էր պայթյունի պահին և այլն։ Նամանավանդ գիշերային մարտերում շատ հեշտ է իրար կորցնելը, կատարվածը սխալ հասկանալը, ընկալելը։ Դրան գումարեք ծայրահեղ լարվածություն, ադրենալին, հոգնածություն։ Ավաղ, նման իրավիճակներում սխալներ պատահում են, զարմանալ ու վրդովվել պետք չի»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր