755 դիտում
13:47 29-09-2020
Անգելա Մերկելը Ալիևի ու Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել անհապաղ զինադադար հաստատել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը։
Ինչպես հաղոդում է Tass գործակալությունը, այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը։
Կանցլերն ընդգծել է, որ անհապաղ պետք է զինադադար լինի և վերադարձ՝ բանակցությունների սեղան։
Մերկելի խոսքով՝ այդ բանակցությունների համար հարմար ձևաչափը հենց ԵԱՀԿ Մինսկի խումբն է, իսկ հարևան պետությունները պետք է իրենց ջանքերը ներդնեն միայն խաղաղ կարգավորման գործընթացում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Նմանատիպ նյութեր
1795 դիտում
16:17 06-10-2024
Հռոմի պապը կոչ է արել անհապաղ զինադադար հաստատել բոլոր ճակատներում
1749 դիտում
11:34 08-02-2014
Անգելա Մերկելը կոչ է արել Էրդողանին առերեսվել պատմության հետ և բացել հայ-թուրքական սահմանը
7705 դիտում
20:06 18-02-2017
Անգելա Մերկելը կոչ է արել, որ մուսուլման երկրները նույնպես մասնակցեն ահաբեկչության դեմ պայքարին
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան