1749 դիտում
11:34 08-02-2014
Անգելա Մերկելը կոչ է արել Էրդողանին առերեսվել պատմության հետ և բացել հայ-թուրքական սահմանը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունեցած խոսակցությունը լարվածություն է առաջացրել, երբ Մերկելը խոսել է Հայոց ցեղասպանության ընդունման հարցում Թուրքիայի ժխտողական դիրքի մասին և կոչ արել Էրդողանին առերեսվել սեփական պատմության հետ:
Կշտամբանքը դուր չի եկել Էրդողանին և վերջինս հայտարարել է, թե Մերկելիը և նրա ղեկավարած Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանը պետ ք է «զգուշավորություն ցուցաբերեն» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումներում:
«Մենք մտահոգված ենք, որ 1915 թվականի իրադարձությունների 100-ամյա տարելիցի հետ կապված միջոցառումների համար ձեր երկիրը գումարներ է հատկացնելու, ես խորհուրդ կտայի, որպեսզի զգույշ լինեք ձեր կուսակցության հատկացումներին»,-ասել է Էրդողանը:
Ի պատասխան Էրդողանի՝ Մերկելն ասել է, որ Գերմանիան ժողովրդավարական երկիր է և կառավարությունը չի կարող միջամտել նման որոշումներին:
«Թուրքիան պե՛տք է առերեսվի իր պատմության հետ: Մենք չենք կարող Հայաստանում բնակվող հայերին համեմատել աշխարհով մեկ բռնի ուժով ցրած մյուս հայերի հետ»,-ընդգծել է Մերկելը՝ հավելելով, որ Թուրքիան պետք է բացի հայ-թուրքական պետական սահմանը:
«Դուք մեզ ստիպում եք այնպիսի մի բան անել, որը մենք երբևէ չենք արել»,-ասել է Էրդողանը՝ կրկին հերքելով Հայոց ցեղասպանության փաստը և հայտարարելով, թե Թուրքիայի արխիվները բացվել են բոլորի առաջ, սակայն ոչ ոք չի ցանկացել ուսումնասիրել դրանք:
Նմանատիպ նյութեր
1264 դիտում
17:00 14-10-2014
Ֆրանսուա Օլանդը Էրդողանին կոչ է արել բացել թուրք-սիրիական սահմանը
752 դիտում
13:47 29-09-2020
Անգելա Մերկելը Ալիևի ու Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել անհապաղ զինադադար հաստատել
7705 դիտում
20:06 18-02-2017
Անգելա Մերկելը կոչ է արել, որ մուսուլման երկրները նույնպես մասնակցեն ահաբեկչության դեմ պայքարին
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին