211652_close_icon
views-count3633 դիտում article-date 21:22 29-09-2020

Պատերազմական դրությամբ պայմանավորված «Շենգավիթ» ԲԿ-ն անցել է 24 ժամյա արտակարգ գրաֆիկի

Պատերազմական դրությամբ պայմանավորված «Շենգավիթ» բժշկական կենտրոնն անցել է 24 ժամյա աշխատանքային արտակարգ գրաֆիկի։ Այս մասին հայտնում են «Շենգավիթ» ԲԿ-ի Հանրային կապերի բաժնից: Բուժանձնակազմը կանգնած է բանակի կողքին և ցուցաբերում է անհրաժեշտ բուժօգնությունը՝ ընդունելով վիրավորներին։ Այս պահի դրությամբ բժշկական կենտրոն տեղափոխված վիրավոր զինվորները ստանում են համապատասխան բուժօգնություն և նրանցից յուրաքանչյուրի հետ աշխատում է մեր հոգեբանը: «Շենգավիթ» բժշկական կենտրոնը համալրված է անհրաժեշտ բուժսարքավորումներով, դեղորայքով, բժշկական կազմով և պատրաստ է ողջ ծավալով ապահովել բժշկական օգնությունը վիրավորների համար: Բժշկական կենտրոնում բուժօգնություն ստացող վիրավորների վիճակը կայուն վերահսկելի է: Չնայած, որ «Շենգավիթ» ԲԿ-ը ապահովում է վիրավորների երեքանգամյա սնունդը, սրտացավ քաղաքացիները իրենց աջակցությունն են ցուցաբերում նաև վիրավորներին սննդի, քաղցրավենիքի տեսքով: Շնորհակալ ենք բոլորին: Վստահ ենք, որ այս իրավիճակից հաղթանակած ենք դուրս գալու:

Նմանատիպ նյութեր