211652_close_icon
views-count80881 դիտում article-date 22:15 29-09-2020

Վանաձորցի մի խումբ երիտասարդներ ասում էին. «Քանի սահմանին կանգնած է հայ զինվորը, իսկ Արցախում՝ արցախցին, մեր պայքարն արդար է և այն վավերացվելու է հայ ժողովրդի հաղթանակով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս օրերին ողջ հայությունը մեկ բռունցք դարձած, ով ինչպես կարողանում է, իր օգնության ձեռքն է մեկնում հերոսական արցախցուն ու նրա սահմաններն անառիկ պահող զինվորին: Լոռու մարզի Վաձաոր քաղաքի Հայքի հրապարակում էին հավաքվել մի խումբ երիատասարդներ, ովքեր սեփական նախաձեռնությամբ իրականացրեցին արցախցիներին առաջին օգնության պարագներ ուղարկելու գործընթացը: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից վանաձորցի Տիգրան Մելքոնյանն ասում էր. «Սա մեր կողմից փոքրիկ օգնություն է զինվորին ու արցախցուն, չէ՞ որ առաջին հերթին պարտական ենք հենց նրանց: Եթե սահմանն անառիկ է, մենք մեզ ավելի վստահ ու պաշտպանված ենք զգում, իսկ նրանց, հավատացած ենք, ողջ հայությունը թիկունք է կանգնած, քանի որ մեր գործն արդար է, մեր պայքարն էլ վավերացվելու է միայն հաղթանակներով: Ու դրա վավերացնողները լինելու են հայ զինվորը, հայ սպան, կամավորականն ու մեր նման քաղաքացիները»: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմիե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր