211652_close_icon
views-count483 դիտում article-date 10:01 30-09-2020

Ինչու դատախազությունը ընթացք չի տալիս նախկին պաշտոնյաների դիմումներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն այս օրերին պատրաստակամություն են հայտնում Հայաստան գալու և իրենց մասնակցությունն ունենալու սահմանի պաշտպանության գործին: Միևնույն ժամանակ նրանք դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրենց նկատմամբ հայտարարված հետախուզումը վերացնելու և Հայաստան անխոչընդոտ վերադառնալու համար: Եվ չնայած Արցախում լարվածության հենց առաջին օրն էր Գլխավոր դատախազություն դիմել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, սակայն մինչև այժմ այդ գերատեսչությունից արձագանք չի եղել, և վերջիններս չեն կարողանում գալ Հայաստան: Ավելին, ՀՀ գլխավոր դատախազությունը չի պատասխանում անգամ լրատվամիջոցների հարցերին, և «Ժողովուրդ» օրաթերթը չի կարողանում իր հարցի պատասխանը ստանալ գերատեսչությունից: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին՝ ճշտելու համար՝ արդյոք որևէ քաղաքական խնդիր է առկա: Ի՞նչ են մտածում իշխանությունները և ինչու ընթացք չեն տալիս նախկին պաշտոնյաների դիմումին: Ի պատասխան՝ Մանե Գևորգյանը նշել է. «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ազատորեն վերադառնալ Հայաստան, իսկ մնացածի պատասխանատուն ՀՀ գլխավոր դատախազությունն է»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր