211652_close_icon
views-count5328 դիտում article-date 14:39 30-09-2020

Բոլոր նրանց, ովքեր հերքում են պաշտոնական մեր տեղեկությունները, անակնկալներ սպասվում են ռադիոտեխնիկական հետախուզական ապացույցներով. Արծրուն Հովհաննիսյան. shantnews.am

Դեռ օգոստոսի 13-14-ին, երբ զորավարժությունն ավարտվեց, F16 կործանիչները չհանվեցին Ադրբեջանից՝ մնալով ադրբեջանական օդանավակայաններում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, փոխանցում է [url=https://www.shantnews.am/news/view/772376.html]shantnews.am[/url]-ը։ «Ադրբեջանը փորձում է այս ամենը չընդունել, երեկ էլ այդ ծիծաղելի հայտարարությունը, որ իբր իրենց ռազմաօդային ուժերի կազմում չկա F16: Մենք շատ լավ գիտենք, թե իրենց ռազմաօդային ուժերում ինչ կործանիչներ կան, լավ գիտենք, որ իրենց կործանիչներն իրենց առջև դրված խնդիրները չեն կարողանում կատարել, ինչպես հարկն է, դրա համար էլ F16-ներն այնտեղ են: Բոլոր նրանց, ովքեր հերքում են ու փորձում են լուրջ չվերաբերվել պաշտոնական մեր տեղեկություններին, համապատասխան անակնկալներ սպասվում են ռադիոտեխնիկական հետախուզական ապացույցներով»,- ասել է Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր