201743 դիտում
12:08 01-10-2020
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. 55-ամյա վարորդը Scania բեռնատարով վրաերթի է ենթարկել 13 խոշոր եղջերավոր անասունների. բոլորը սատկել են.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 55-ամյա Արմեն Թովմասյանը իր վարած Scania մակնիշի բեռնատարով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 163 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում վրաերթի է ենթարկել 13 խոշոր եղջերավոր անասունի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլոր անասունները, որոնք պատկանում են Ղազանչի գյուղի մի քանի բնակիչների, տեղում սատկել են։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյովա Սիմոնյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է տուժած քաղաքացիների ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+