35963 դիտում
22:56 30-11-2015
Արտակարգ դեպք Արարատի մարզում. 62–ամյա վարորդը BMW-ով օդ է շպրտել խոշոր եղջերավոր անասունների. նրան և ուղևորներին տեղափոխել են հիվանդանոց. 8 կով սատկել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` նոյեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ, 62-ամյա Անդրեյ Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի 75 AT 005 համարանիշի ավտոմեքենայով Երևան- Երասխ ավտոճանապարհի 40 կմ հատվածում` դեպի Երասխավան ընթանալիս, հարվածել է Ոսկետափ գյուղի բնակիչ, 39-ամյա Դավիթ Երեմյանին պատկանող 9 խոշոր եղջերավոր անասուններին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով BMW-ի վարորդ Ա. Գրիգորյանը և 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:
Հարվածի հետևանքով 9 խոշոր եղջերավոր անասունները շպրտվել են 50-200 մետր, որից 8-ը տեղում սատկել են, իսկ մեկն էլ վիրավորվել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ
Փաստի առթիվ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Խաչիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Դ. Երեմյանը հուզմունքը հազիվ զսպելով` ասում էր. «Իմ ընտանիքի միակ ապրուստի միջոցն էր, չգիտեմ` ով է փոխհատուցելու: Կովերս ուզում էի ճանապարհով անցկացնեի, BMW-ն ընենց արագությամբ եկավ ու խփեց կովերիս, որ մի քանիսը աչքիս դեմը օդ թռան: Հիմա ինչ եմ անելու` շիվար կանգնած եմ: Արդյոք ԱՊՊԱ-ն կփոխհատուցի, թե չէ` չգիտեմ»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+