211652_close_icon
views-count24520 դիտում article-date 19:32 01-10-2020

Արցախի առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը Արցախի զինված ուժերին նվիրաբերել է 100 մլն ՀՀ դրամ

Արցախի առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը Արցախի զինված ուժերին նվիրաբերել է 100 մլն ՀՀ դրամ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/09/28/1165631/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, 2016 թվականի ապրիլյան հերոսական պայքարի ժամանակ, երբ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ազերի բաշիբոզուկները ոտնձգություն կատարեցին, Արցախի պաշտպանության բանակի սպաներն ու զինվորները, այնուհետև՝ ողջ հայությունը, մեկ բռունցք դարձած, արժանի հակահարված տվեցին թշնամուն։ Այդ օրերին Արցախ մեկնեցին նաև Հայաստանի բազմաթիվ բժշկական կետրոնների բժիշկներ, ովքեր միացան Արցախի իրենց գործընկերներին ու նույնիսկ հենց խրամատներում՝ կրակահերթերի տակ, հերոսաբար պայքարում էին մեր վիրավոր զինվորների կյանքի համար։ Այն ժամանակ պատերազմի առաջին իսկ օրվանից շաբաթներ շարունակ այնտեղ էին Հայաստանի և Արցախի առողջապահանության նախարար Հարություն Քուշկյանը, «Էրեբունի», «Նաիրի» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոների բժիշկները։ Այսօր արդեն Հ. Քուշկյանի հանձնարարականով Արցախի Հանրապետություն են մեկնել «Էրեբունի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի մեծ թվով ծառայողներ՝ գլխավոր տնօրեն Միքայել Մանուկյանի գլխավորությամբ։ Հայ բժիշկները հերթական անգամ ապացուցեցին, որ հավատարիմ են Հիպոկրատին տված երդմանը և հանուն հայրենիքի պաշտպանության ու երկու հանրապետությունների խաղաղության պահպանման՝ իրենք ցանկացած պահի լինում են սահմանն անառիկ պահող հայ սպայի, զինվորի ու կամավորականների կողքին։ [img]https://st0.shamshyan.com/editor/0421445001601570202770973.jpg[/img]

Նմանատիպ նյութեր