211652_close_icon
views-count2144 դիտում article-date 19:45 20-06-2014

Արցախի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը մասնագիտական տոնին ընդառաջ պարգևատրել է

ԼՂՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած առողջապահության նախարարությանը կից կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին և առողջապահության նախարարության բոլոր աշխատողներին շնորհավորել է բուժաշխատողի օրվա կապակցությամբ: ԼՂՀ ոստիկանության պետը հույս է հայտնել, որ ոստիկանության և առողջապահության նախարարության միջև համագործակցությունն էլ ավելի գործնական հարթություն կտեղափոխվի և կծառայի ի շահ և ի բարօրություն մեր ժողովրդի: ԼՂՀ ոստիկանության պետի տեղեկալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը հրապարակել է ԼՂՀ ոստիկանության պետի հրամանը, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության միջև սերտ համագործակցության համար, ինչպես նաև ի նշանավորումն բուժաշխատողի օրվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարար Հարություն Մաքսիմի Քուշկյանը պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համարե մեդալով: Պարգևատրվել են նաև առողջապահության նախարարության մի շարք աշխատակիցներ: ՊԲ զորամասերում արձանագրված սուր ռեսպիրատոր հիվանդությունների և թոքաբորբի խմբակային հիվանդացության հետ կապաված ՀՀ ԶՈՒ, ՊԲ ռազմաբժշկական զորամասերի և ստորաբաժանումների բուժանձնակազմի և ԼՂՀ առողջապահության նախարարության շրջանային բուժմիավորումների բուժաշխատողների համատեղ իրականացված միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ԼՂՀ պաշտապանության նախարարի հրամանով ԼՂՀ առողջապահության համակարգի մի շարք բուժաշխատողներ պարգևատրվել են բնանկարներով և արժեքավոր նվերներով` ձեռքի ժամացույցով:

Նմանատիպ նյութեր