211652_close_icon
views-count2198 դիտում article-date 11:29 02-10-2020

«Արցախի դեմ այս ագրեսիան պետք է անմիջապես դադարեցվի». Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Թրամփ-Պուտին-Մակրոն համատեղ կոչին

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների կողմից արված համատեղ կոչին: ԱԳՆ հայտարարությունում ասվում է. «Մենք ողջունում ենք այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն առաջնորդների մակարդակով խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը: Հայաստանը շարունակաբար մերժել եւ դատապարտել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը եւ Թուրքիայի անմիջական ներգրավումը Հայաստանի եւ Արցախի դեմ մարտական գործողություններում: Ադրբեջանի եւ Թուրքիայի միասնական ագրեսիվ գործողությունները եւ օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը խաթարում են տարածաշրջանային անվտանգությունը եւ խաղաղությունը՝ նշանակալիորեն բարձրացնելով լայնածավալ պատերազմի վտանգը: Արցախի դեմ այս ագրեսիան պետք է անմիջապես դադարեցվի: Հայաստանը շարունակում է հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի համակարտության խաղաղ կարգավորմանը: Մենք շարունակելու ենք վճռականորեն հակադարձել Արցախի դեմ այս ագրեսիային` միաժամանակ պատրաստ լինելով աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ 1994-1995թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման ուղղությամբ»:

Նմանատիպ նյութեր