49120 դիտում
11:33 02-10-2020
Մեղրիում գործարկվել են տագնապ ազդարարող շչակներ. չանհանգստանալ և առանց խուճապի տեղավորվել ապաստարաններում
Այսօր ժամը 10։00-ից Մեղրիի ողջ համայնքում գործարկվելու են տագնապ ազդարարող շչակներ՝ դրանց տեխնիկական վիճակը ստուգելու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել Մեղրիի համայնքապետարանը:
«Կոչ ենք անում չանհանգստանալ և որևէ գործողության չդիմել։
Մյուս օրերին նման ազդարում լսելու դեպքում խնդրում ենք առանց խուճապի մատնվելու տեղավորվել ապաստարաններում։
Խնդրում ենք տարածել և իրազեկել նաև սոցցանցերից չօգտվող ձեր բարեկամ-ծանոթներին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
10150 դիտում
16:56 17-11-2021
Խնդրում ենք չանհանգստանալ. Նորաշեն և Նոր Կյուրին համայնքներում շչակներ են փորձարկվելու. ԱԻՆ
2996 դիտում
13:34 25-11-2021
Խնդրում ենք չանհանգստանալ. Արմավիրի մարզում շչակներ են գործարկվելու. ԱԻՆ
Այս բաժնից
883 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
736 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում