ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը
ԱՄՆ Միչիգան նահանգը դարձել է 8-րդ նահանգը, որը ճանաչել է Արցախի անկախությունը: Այս մասին նշված է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի [url=https://anca.org/breaking-michigan-recognizes-artsakh-independence/?fbclid=IwAR04jS4kz2rL75-F0o4xeIFMmiwanR-vqFDyaj3GB2_zRp2O4MhdGgu04PM]կայքում[/url]:
Նշվում է, որ բանաձևը, որը ներկայացրել է Միչիգանի նահանգային սենատոր Դեյվիդ Քնիզեկը, ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Միչիգան նահանգի Սենատը:
Թիվ 99 բանաձևը, որն ընդունվել է սեպտեմբերի 28-ին, կոչ է անում Միացյան Նահանգների նախագահին և կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այն նաև ԱՄՆ ինշանություններին կոչ է անում տնտեսական և մշակութային կապեր հաստատել Հանրապետության հետ և աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը:
Բանաձևում նշվում է նաև, որ Արցախը գտնվում է Հարավային Կովկասում և պատմականորեն հանդիսանում է հայկական տարածք, որի բնակչության բացարձակ մեծամասնությունը հայեր են։
[img]https://st0.shamshyan.com/editor/0155703001601635045617160.jpg[/img]
[img]https://st0.shamshyan.com/editor/0729254001601635043803867.jpg[/img]
[img]https://st0.shamshyan.com/editor/0483479001601635042713995.png[/img]