ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը
Միչիգանը դարձավ ԱՄՆ 8-րդ նահանգը, որը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը։
«Միչիգանի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչումը վառ ապացույց է այն բանի, որ Ամերիկան հավատարիմ է ժողովրդավարական ինքնորոշմանն ու հզոր հարված է այդ խաղաղ հանրապետության դեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ քաղաքականությանը»,– ասել է Միչիգանում Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Լարա Ներկեսյանը։
Բանաձևը ԱՄՆ–ին կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունն ու ընդլայնել տնտեսական եւ մշակութային կապերը Արցախի հետ։ Այն ներկայացրել էր սենատոր Դեվիդ Քնեզեքը։
Այսպիսով, Միչիգանը միացավ Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ, Մեն, Քալիֆորնիա, Ջորջիա և Հավայի նահանգներին՝ Արցախի անկախության ճանաչման հարցում։