211652_close_icon
views-count3288 դիտում article-date 10:52 03-10-2020

Այսօր Ժամը 18։00-ին կանցկացվի զորակցության համազգային աղոթք՝ հանուն Արցախի

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18։00-ին, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր վանքերում և եկեղեցիներում կկատարվի զորակցության համազգային աղոթք՝ հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է բոլոր հայորդիներին իրենց առանձնական աղոթքով միանալ համազգային զորակցության արարողությանը։

Նմանատիպ նյութեր