211652_close_icon
views-count26476 դիտում article-date 19:49 03-10-2020

ԱՄՆ-ի դեսպանատունը զգուշացնում է. Ադրբեջանում ահաբեկչության վտանգ կա

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունն իր քաղաքացիներին հորդորում է վերանայել Ադրբեջան այցելելու որոշումը՝ ահաբեկչության և կորոնավիրուսի վտանգի պատճառով: Բաքվում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է. «Ադրբեջանում ահաբեկչական խմբերը երկարաժամկետ վտանգ են ներկայացնում, որոնք շարունակում են հնարավոր հարձակումներ ծրագրել Ադրբեջանում»։ «Ահաբեկիչները կարող են հարձակվել փոքր զգուշացման կամ առանց զգուշացնելու՝ թիրախավորելով զբոսաշրջային վայրերը, տրանսպորտային հանգույցները, շուկաներն ու խանութները, տեղական կառավարական կառույցները, հյուրանոցները, ռեստորանները, ակումբները, այգիները, օդանավակայանները, մարզական և մշակութային միջոցառումները, կրթական հաստատությունները և այլ հանրային վայրեր», - ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր