Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել բնակչությանը՝ օգտագործելով Պոլոնեզ և Սմերչ համակարգեր. Ադրբեջանի զինվորական օբյեկտները այսուհետ դարձան ՊԲ-ի թիրախներ. ԱՀ նախագահ
Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով Պոլոնեզ և Սմերչ համակարգեր: Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական խոշոր օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:
Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։