211652_close_icon
views-count2439 դիտում article-date 11:35 04-10-2020

Կոչ ենք անում իրական և վճռական միջոցներ ձեռնարկել ահաբեկչության հովանավորության, ԼՂ-ում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման դեմ․ ստորագրահավաք Change.org-ում

[url=https://www.change.org/p/european-parliament-stop-terrorism-and-save-the-people-of-artsakh?utm_content=cl_sharecopy_25013057_en-US%3A3&recruiter=393718377&utm_source=share_petition&utm_medium=copylink&utm_campaign=share_petition&fbclid=IwAR0mj4b1ks6V01Ksm8RJPFYZx3-mLSVSmEliTPnBplLsvsHtpfT5C5w0Z9Y#recognizeartsakh]Change.org[/url] կայքում ստորագրահավաք է մեկնարկել, որում կոչ է արվում հասցեական դիրքորոշում որդեգրել Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների կողմից իրականացված աղաղակող ագրեսիայի վերաբերյալ։ Ստորագրահավաքին արդեն միացել է 26 494 մարդ, գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/04/Artsakh/3413307]Tert.am[/url]-ը։ «Մենք կոչ ենք անում Եվրոպայի ժողովուրդներին, Եվրոպական խորհրդարանի անդամներին և ԵՄ բարձր ներկայացուցչի գրասենյակին իրական և վճռական միջոցներ ձեռնարկել ահաբեկչության հովանավորության, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների կողմից վարձկանների օգտագործման դեմ: Այդ կենսական հարցերի շուրջ լռությանը կհանգեցնի 1915 թվականին Օսմանյան թուրքերի ձեռքով իրականացրած հայ ժողովրդի Ցեղասպանության կրկնությանը»,-նշված է ստորագրահավաքի նկարագրության մեջ: Նշվում է նաև, որ «Ալիևի և Էրդողանի գործողությունների հետևանքով վտանգված է ամբողջ Հարավային Կովկասի կայունությունը»։ «Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Եվրոպական միությունը, ինչպես և նախկինում, կպաշտպանի իր արժեքներն ու բարոյական սկզբունքները ավտորիտարիզմի և ահաբեկչության դեմ»,- ասված է ստորագրահավաքի նկարագրության մեջ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Նմանատիպ նյութեր