211652_close_icon
views-count5638 դիտում article-date 20:10 05-10-2020

Եվս մեկ արցախցի. ծնվեց գեղեցկուհի Լեան, ում հայրը սահմանին է ՝ կյանքի ու մահվան սահմանագծին․ «Շենգավիթ» ԲԿ

«Շենգավիթ» բժշկական կենտրոնից հայտնում են․ «Եվս մեկ արցախցի։ Այս անգամ գեղեցկուհի Լեան՝ 3700 գրամ, 51 սմ հասակով։ Լեայի հայրը սահմանին է ՝ կյանքի ու մահվան սահմանագծին, հանուն մեր բոլորի խաղաղության»։ Նշենք, որ երեկ մի փոքրիկ արդեն իսկ դուրս է գրվել ծննդատնից։ «Հաղթելու ենք, ոչ միայն զենքով, այլ նաև ժպիտով»։ Ահա այս կարգախոսով տուն ուղեկցեցինք օրեր առաջ ԼՂՀ Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղից 21-ամյա Հերմինե Հարությունյանին և նրա առաջնեկ Արայիկին։ Արայիկ Մանասյանը ծնվել է 3 կգ 650գրամ քաշով և 50 սմ հասակով մանկաբարձ-գինեկոլոգ Ռուբեն Թևոսյանի օգնությամբ: Այսօր նրան եկել էին տուն տանելու Արցախցի Երևան տեղափոխված հարազատները։ Խաղաղ երկինք ու առողջ մանկություն բոլոր մանուկներին»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր