30196 դիտում
11:49 06-10-2020
Խոշոր ավտովթար Երևանում. 37-ամյա վարորդը Kia Sorento-ով բախվել է էլեկտրասյանը, վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։35-ի սահմաններում 37-ամյա Արամայիս Կ-ն իր վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Խորենացի փողոցի թիվ 158 շենքի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արամայիս Կ-ն, ում ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, և նրա ուղևոր՝ 28-ամյա Եղիա Հ-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել ոչ միայն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, խմբի պետ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ, այլ նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խոմբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Հրանտ Ստեփանյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Հ. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+