211652_close_icon
views-count2105 դիտում article-date 12:01 06-10-2020

«Բինտիդ վրա դեռ արյունը չէր չորացել, ուզում էիր հետ գայիր. փաստորեն, եկար». Արսեն Թորոսյանը՝ կամավորականին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հատված է հրապարակել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և փոխվարչապետի վարորդի զրույցից. «- Էս մեր պետ. նախարարն ա: – Կարևոր չի։ – Էս էլ Հայաստանի փոխվարչապետն ա։ – Քո գործն էլ կարևոր չի։ – Տարածքային կառավարման նախարարն ա։ – Չէ, կարևոր չի։ – Ո՞նց կարևոր չի, Սիսիանում ասֆալտի կարիք չկա։ – Ասֆալտն ի՞նչ եմ անում, տանկս գրունտովկա էլ ա լավ գնում։ Բա քո անունն ինչ ա՞։ – Սարո ա անունս։ – Քո գործն ինչ ա՞։ – Վարորդն եմ փոխվարչապետի։ – Այ քո գործը կարևոր ա։ Թեքվում ա դեպի Թորոսյանը. – Իսկ դու ինձ «օտկազ» արեցիր Գորիսում։ – Ի՞նչ եմ քեզ «օտկազ» արել։ – «Օտկազ» ես արել էլի։ – Հաաա, հիշեցի, բինտիդ վրա դեռ արյունը չէր չորացել, ուզում էիր հետ գայիր։ Փաստորեն, եկար»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր