4213 դիտում
14:23 07-10-2020
ԵՄ-ն կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ սկսել առանց նախապայմանների
Եվրամիությունը կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին առանց նախապայմանների։ Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, այս մասին Եվրախորհրդարանի անդամների առջև ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոսեպ Բորելը:
«Սրանք 1993-1994 թթ. ի վեր ամենամեծ բախումներն են: Մենք վերջին օրերին շատ ակտիվ ենք այս ոլորտում: Ես հնարավորություն ունեցա զրուցելու Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ, նրանց կոչ արեցի դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղան: Մեր դիրքորոշումը պարզ է. մենք կարծում ենք, որ մարտերը պետք է դադարեցվեն, և կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- ասել է Բորելը:
Նա հավելել է նաև, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում:
Նմանատիպ նյութեր
3995 դիտում
10:25 13-12-2017
Վաշինգտոնը պատրաստ է Փհենյանի հետ բանակցություններ սկսել՝ առանց նախապայմանների. Euronews
1063 դիտում
19:59 30-03-2024
Բեռլինում հանրահավաք է անցկացվել. կոչ են անում Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսել
Այս բաժնից
964 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
952 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
877 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր