211652_close_icon

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլ. Պուտինի հետ․ քննարկել են իրավիճակն Արցախում

views-count5787 դիտում article-date 15:26 07-10-2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Նա ջերմ բարեմաղթանքներ է հղել այդ առթիվ՝ հաջողություն ցանկանալով նրան պետության ղեկավարի բարձր առաքելությունն իրականացնելու գործում: Կողմերը նաև քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ կարևորելով ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը:

Նմանատիպ նյութեր