211652_close_icon
views-count2297 դիտում article-date 21:36 07-10-2020

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանում իրավամբ բարձր են գնահատում Ձեր ծանրակշիռ ներդրումը՝ մեր պետությունների միջև քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում դաշնակցային հարաբերությունների, ռազմավարական գործընկերության և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում: Այդ հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների բազմադարյա եղբայրական կապերի և հոգևոր մտերմության, փոխվստահության բարձր մակարդակի և ժամանակակից խնդիրների նկատմամբ մոտեցումների միասնականության վրա: Հուսով եմ, որ Ռուսաստանի ջանքերը թույլ կտան առաջիկա օրերին դադարեցնել արյունահեղությունը ղարաբաղյան հակամարտության գոտում»:

Նմանատիպ նյութեր