211652_close_icon
views-count10612 դիտում article-date 18:02 08-10-2020

ԱՊՀ անդամ երկրների դատախազների համակարգող խորհրդի նիստին Արթուր Դավթյանը բարձրացրել է ԼՂ հակամարտության գոտում միջազգային ահաբեկչության հաստատման և դրա դեմ ջանքերը համատեղելու անհրաժեշտության հարցը

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, կայացել է ԱՊՀ անդամ երկրների դատախազների համակարգող խորհրդի հերթական, առցանց նիստը: Օրակարգում քննարկված 15 հարցերի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմին,դրա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող ծանրագույն հանցագործություններին, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող և կոպտագույն խախտումներին, արձանագրված դեպքերին, դրանց առթիվ հարուցված քրեական գործերով իրականացվող նախաքննությանը: Գլխավոր դատախազն ուշադրություն է հրավիրել հանգամանքի վրա, որ այդ հանցավոր գործողությունները, լայնածավալ ռազմական գործողություններն իրականացվում են պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների, մասնավորապես՝միջազգային կոնվենցիաներով խստորեն արգելված զինատեսակներով, ազգային ատելության շարժառիթով, քաղաքացիական բնակչության կյանքի համար վտանգավոր եղանակներով և դրանց հետևանքով սպանվել են բազմաթիվ զինծառայողներ և քաղաքացիական անձինք, շատերն ստացել են մարմնական վնասվածներ, անձանց գույքին պատճառվել էմեծ չափերով վնասներ: ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ վերոնշյալ քրեական գործերի քննության շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալները վկայում են իրականացվող ռազմական գործողություններին Ադրբեջանի կողմից Սիրիայից և Լիբիայից տեղափոխված անօրինական զինված ահաբեկչական, ծայրահեղական խմբավորումների վարձկան գրոհայինների ներգրավվածության մասին: Համակարգող խորհրդի նիստին մասնակցող ԱՊՀ երկրների գլխավորդատախազների ուշադրությունը հրավիրելով այդ խմբավորումների՝ հակամարտության գոտում տեղակայելու միջոցով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանի բոլոր երկրների ներքին ու արտաքին անվտանգության համարստեղծվող լրջագույն սպառնալիքի վրա՝ Արթուր Դավթյանը շեշտել է միջազգային ահաբեկչության և դրա տարածման անընդունելի դրսևորումների կանխման, բացահայտման, նման որջերի ոչնչացման, դրանցում ընդգրկվող անձանց պարտադիր պատասխանատվության ենթարկելու նպատակով անդամ երկրների ջանքերը համատեղելու և լայն համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունը:Նա հավելել է, որ Հայաստանը պատրաստ է լիարժեքորեն ներգրավվել այդ աշխատանքներում: ԱՊՀանդամ երկրների դատախազների համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ գլխավոր դատախազ Ի. Կրասնովն իր խոսքում, որպես առաջնահերթ խնդիր, ընդգծել է քաղաքացիների պաշտպանության և անվտանգության ապահովոմը՝ հատկապես կոնֆլիկտի տարածքում վարձկանների և ահաբեկիչների ներգրավման ցանկացած փորձ կասեցնելու եղանակով:

Նմանատիպ նյութեր