211652_close_icon
views-count631 դիտում article-date 19:30 08-10-2020

Փորձելով նպաստ բերել ազգային միասնականության ոգու ամրապնդմանը՝ բոլոր կողմերին կոչ եմ անում սոցցանցերում լինել ավելի զուսպ, զերծ մնալ պիտակումներից ու վիրավորանքներից. Ռուբեն Մելիքյան

Այսօր ինձ շատ հարազատ մի մարդու խնդրանքով իր հետ այցելել եմ ՀՀ ոստիկանության բաժիններից մեկը։ Այդ անձին «հրավիրել էին» ոստիկանություն՝ իշխանություններին քննադատող մի գրառման համար, որը, ի դեպ, արդեն հեռացված էր։ Այս մասին գրառում է կատարել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա մասնավորապես նշել է. «Ոստիկանությունում այդ մարդուն (վստահորդիս)«հորդորեցին» պատերազմի ժամանակ դրսևորել զսպվածություն սոցցանցերում գրառումներ կատարելիս, քանի որ թշնամին անընդհատ ապատեղեկատվություններ է տարածում ու տեղեկատվական սադրանքներ է կատարում։ Ես հայտարարեցի, որ Ոստիկանությունն իրավունք չունի նման պահանջ ներկայացնել, քանի որ այն քաղաքական գրաքննության դրսևորում է, իսկ ոստիկանությունը պարտավոր է չզբաղվել քաղաքականությամբ։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով իրադրությունը, ինքս խնդրեցի վստահորդիս սոցցանցերում լինել է՛լ ավելի զուսպ՝ ելնելով ազգային միասնականությունը պահպանելու հրամայականից։ Ի դեպ, ոստիկանությունն ինձ հավատացրեց, որ այսպիսի «զրույցներ» վարում են «երկու կողմերի հետ», ուստի պետք չէ այն ընկալել որպես քաղաքական։ Ուստի, փորձելով հեռու պահել ոստիկանությանը ապօրինություններից և նպաստ բերել ազգային միասնականության ոգու ամրապնդմանը, բոլոր կողմերին կոչ եմ անում սոցցանցերում լինել ավելի զուսպ, զերծ մնալ պիտակումներից ու վիրավորանքներից։ Ընդ որում, իմ անձնական տպավորությամբ, մինչև երեկ այս առումով ամեն ինչ լավ էր, և խնդիրները սկսեցին վարչապետի և իր տիկնոջ, իմ կարծիքով, խիստ անտեղի գրառումներով ինչ-որ դավաճանների մասին»։

Նմանատիպ նյութեր