211652_close_icon
views-count716 դիտում article-date 19:14 12-10-2020

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հյուրընկալել է բնակավայրից հեռու գտնվող երեխաների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հոկտեմբերի 10-ին հյուրընկալեց ժամանակավորապես իրենց բնակության վայրից հեռու գտնվող ավելի քան 80 երեխաների և նրանց ծնողների։ Գրադարան այցի ընթացքում երեխաները ծանոթացան գրադարանի ստեղծման պատմությանը, խոսվեց գրքի և ընթերցանության կարևորության ու նշանակության մասին։ Գրադարանի հեքիաթի սրահում դերասան Ստեփան Շահինյանը ներկաների համար պատմեց «Խելոքն ու հիմարը» հեքիաթը։ Երեխաները խոսեցին իրենց սիրելի գրքերի ու հեղինակների մասին, մասնակցեցին գրական և երաժշտական ամենատարբեր վիկտորինաների, դիտեցին մուլտֆիլմ։ Գրադարանի երաժշտական սրահում էլ երեխաները ունկնդրեցին վինիլային սկավառակների վրա պահպանված երաժշտություն, երգեցին ու պարեցին ազգային երգերի ներքո։ Սա բնակավայրից հեռու գտնվող երեխաների` Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան երկրորդ այցն էր։ Հոկտեմբերի 5-ին գրադարան էին այցելել ևս 20 երեխա։ Առաջին խմբի այցի ժամանակ երեխաները նաև ունկնդրել էին մանկագիր Սուրեն Մուրադյանի «Արջուկ-լրջուկը» հեքիաթը։ Մինչ երեխաները մասնակցում էին շրջայցին, նրանց ծնողների հետ աշխատանք էին տանում հոգեբան Նարինե Իսրայելյանը և քոուչ, հակաճգնաժամային կառավարման մասնագետ Նառա Կարսենցը։ Վերջինները զրուցել են նաև երեխաների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: Նշենք, որ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնած ծրագիրը լինելու է շարունակական։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր