8367 դիտում
21:10 12-10-2020
Ադրբեջանի բանակը շարունակում է Հադրութի ուղղությամբ նախահարձակ գործողություններ իրականացնել, որին ՊԲ–ն համաչափ պատասխան է տալիս. Վահրամ Պողոսյան
Արցախի Հադրութի շրջանի ուղղությամբ շարունակվում են Ադրբեջանի բանակի նախահարձակ գործողությունները, որոնց Պաշտպանության բանակը համաչափ պատասխան է տալիս: Այս մասին Azatutyun.am-ի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Նա նշեց, որ մարտերը ծանր են, սակայն Պաշտպանության բանակը համարժեք պատասխան տալիս է:
«Այս պահի դրությամբ և՛ Հադրութի ուղղությամբ, և՛ հարավային ուղղությամբ շարունակվում են մարտերը: Ադրբեջանի բանակը շարունակում է նախահարձակ գործողություններ իրականացնել, որին համաչափ պատասխան է տալիս ՊԲ-ն: Մարտերը ծանր են, բայց ՊԲ-ն կարողանում է համարժեք գործողություններ իրականացնել»,- ասաց Պողոսյանը:
Վահրամ Պողոսյանը կարևորեց, որ միջազգային հանրությունն արձանագրել է, որ Ադրբեջանն օգտագործում է ահաբեկիչներ և նշեց, որ Թուրքիան փորձում է տարածաշրջանը վերածել ահաբեկչական նոր օջախի:
Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման հարցին, ապա նա պատասխանեց, թե չեն կարծում, որ Արցախի անկախությունը պետք է ճանաչի միայն Հայաստանը, այն պետք է ճանաչեն շատ այլ երկրներ։ «Եվ այս ուղղությամբ չեմ բացառում, որ առաջիկայում քայլեր կձեռնարկվեն»,– ասաց նա:
«Մինսկի խմբի ձևաչափի մեջ ենք առաջին հերթին պատկերացնում Արցախի անկախության ճանաչման փաստը և այդ երկրների հետ աշխատանքներ տարվում են»,-ասաց նա:
Նմանատիպ նյութեր
3886 դիտում
10:57 12-10-2020
Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում Հադրութի հատվածում. Վահրամ Պողոսյան
3687 դիտում
22:02 23-10-2020
Քիչ առաջ թշնամու կողմից հրթիռակոծվեց Ստեփանակերտը. ՊԲ-ն շուտով պատասխան հարվածը կհասցնի․ Վահրամ Պողոսյան