211652_close_icon
views-count32255 դիտում article-date 09:50 13-10-2020

Գերթանկարժեք հինգաստղանի հյուրանոցը դարձյալ վաճառքի է հանվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկար ճանապարհ անցած գերթանկարժեք հինգաստղանի հյուրանոցը դարձյալ վաճառքի է հանվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն աճուրդի է հանել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս»-ը, անգամ հայտնի է աճուրդի օրը՝ հոկ­տեմբերի 23-ը: Հիշեցնենք, որ «Գդլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր, մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել էր Պետական գույքի կառավարման վարչությանը և ասել՝ հյուրանոցը նվիրում է պետությանը: Դրանից հետո կառավարությունը որոշեց աճուր­դի հանել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի հասցեում գտնվող 19758 քմ շենք-շինությունները, ինչպես նաև շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը և շենք-շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մա­կերեսով հողամասը: Գույքի գնահատված արժեքն այս աճուրդին կազմում է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ (հյուրանոցի նախավճարը կազմում է 376 մլն 322 հազար 890 դրամ, իսկ հողի կադաստրային արժեքը կազմում է 62 մլն 431 հազար դրամ): Տեղեկացնենք, որ հինգաստղանի հյուրանո­ցում տեղավորվել էին կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփվածները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր