211652_close_icon
views-count5521 դիտում article-date 21:56 13-10-2020

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ «Կողմերն անդրադարձել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների միջև Մոսկվայում համաձայնեցված հայտարարությանը՝ հակամարտության գոտում մարդասիրական հրադադար հաստատելու վերաբերալ», - հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Նախօրեին Բորելը կոչ էր արել հակամարտող կողմերին անհապաղ վերսկսել առարկայական բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։

Նմանատիպ նյութեր