79797 դիտում
12:58 14-10-2020
Երեկ երկու զինծառայող է դուրս եկել Մատաղիսի անտառներից, 10 օր պահ մտած են եղել. Արծրուն Հովհաննիսյան. News.am
Երեկ Մատաղիսի ուղղությամբ երկու զինծառայող է դուրս եկել, 10 օր պահ մտած են եղել անտառներում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, փոխանցում է [url=https://news.am/arm/news/607838.html]News.am[/url]-ը։
«Մենք չենք կարող մեր զոհերի կամ անհետ կորածների հստակ թիվ հայտարարել, բայց նրանց, ում իդենտիֆիկացնում ենք, չենք կարող չասել»,-ասաց նա և հիշեցրեց, որ երկու խումբ ևս ավելի վաղ անտառներից դուրս է եկել:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանն իրենց զոհերի թիվը նույնիսկ չի ներկայացնում, իսկ հայկական կողմն ամեն օր, նույնիսկ օր է եղել, որ երկու անգամ ցուցակներ է հրապարակել: «Ամբողջ աշխարհն էլ գիտի, որ իրենք թաքցնում են, մենք չենք թաքցնում»,-ասաց նա և նշեց, որ հայկական կողմը թափանցիկ է աշխատում ոչ միայն աշխարհի հետ, այլ հայ ժողովրդի հետ:
Նմանատիպ նյութեր
6876 դիտում
21:33 03-10-2020
Արծրուն Հովհաննիսյան. Միայն այսօր հաջողվել է խոցել մարտի մեջ մտած մոտ 45 զրահատեխնիկա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
7434 դիտում
17:02 17-11-2020
Երեկ գիշեր երկու անձ վրաս հարձակում գործեցին.ստիպված եմ դիմել ոստիկանություն. Արծրուն Հովհաննիսյան
Այս բաժնից
2032 դիտում
10:06 02-02-2025
Երևանում թույլ ձյուն կտեղա, մարզերում սպասվում են տեղումներ
2263 դիտում
09:32 02-02-2025
Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում
934 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ