211652_close_icon
views-count6877 դիտում article-date 13:50 14-10-2020

Արա Այվազյանը հետ է կանչվել Մեքսիկայում, Կոստա Ռիկայում, Կուբայում, Հոնդուրասում, Գվատեմալայում և Պանամայում ՀՀ դեսպանի պաշտոնից

ՀՀ նախագահի հրամանագրով Արա Այվազյանը հետ է կանչվել Մեքսիկայում, Կոստա Ռիկայում, Կուբայում, Հոնդուրասում, Գվատեմալայում և Պանամայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Նախագահի հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ հետ կանչել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Կուբայի Հանրապետությունում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»։

Նմանատիպ նյութեր