123589 դիտում
14:41 15-10-2020
Կրակոց՝ Երևանում. բերման ենթարկվածների մեջ է «Ադել ֆոյի Օ.Քլջյան» ՍՊԸ-ի 46-ամյա տնօրենը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության բաժանունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 17։20-ի սահմաններում Տիչինայի փղոցոում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ վիճաբանություն է տեղի ունեցել Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Արման Եղիազարյանի և Երևան քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Արամ Քլջյանի միջև։
Վիճաբանության ժամանակ Ա. Քլջյանը իրեն պատկանող ատրճանակից մեկ անգամ կրակ է արձակել գետնին՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք։
Մալաթիայի ոստիկանները հայտնաբերել են վերջիններիս և բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ էլ Ա. Քլջյանը ներկայացրել է ատրճանակը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ համայնքաիյյ ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունք։
Վերջիններս բաց են թողնվել, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Քլջյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Ադել ֆոյի Օ.Քլջյան» ՍՊԸ-ի տնօրեն։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
8249 դիտում
20:38 19-02-2017
Իրանն ամեն կերպ աջակցում է ահաբեկչությանն ու լարվածություն է ստեղծում տարածաշրջանում․ Ադել Ջուբայր
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)