211652_close_icon
views-count8204 դիտում article-date 17:29 15-10-2020

«Իմ վերևի հարկում ապրել է Հերոս… սովորական կյանքի սովորական տղերք, որոնք պարզվում է՝ արտասովոր էին...». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է արել` նշելով, որ զուգահեռ իրականությունում ենք ապրում։ «Փողոցով մի պատանի անցավ, 13 տարեկան հազիվ լիներ.. .հեծանվով էր, թափքին` շատ մեծ կարմիր առաքման արկղը, իր նիհարիկ մարմնով ամբողջ ուժով առաքումն էր տեղ հասցնում... լարված ու կենտրոնացած: Պատերազմ է: Շենքիս մոտ ծխախոտի համար մեծ ամաններ... պատանիներ` իրար գլխի հավաքված...ընկերոջն են գտել... հերոսացած: Իմ վերեւի հարկում ապրել է Հերոս: Այսօր առաջին անգամ ծանոթացա հարևաններիս` նրա ծնողների հետ. եռագույնին հենված մայրը... վշտից քանդված ու լռած... Զուսպ ու բազմաքանակ մարդկանց լռությունից էլ՛ ավելի զսպված` հայրը: իսկ մարդիկ հոսում էին... իրենց ցավերով ու վշտերով հոսում էին դեպի պառկած եռագույնը... ասես ներումն հայցելով... Ես էլ... միայն կարողացա ասել կներես: Ցավակցում եմ: Բայց մենք ախր ցավակից չենք, այլ ցավամեջ: Բոլորս նույն ցավի մեջ ենք, ցավն էլ մեզ հետ ներաճած: Էլ չի բաժանվում... ցավամեջ Իմ վերևի հարկում ապրում էր սովորական մի հերոս, որին տեսա եռագույնով պատված, թիկնեղ, ամրակազմ ու կյանքով լի Սամվել Խաչատրյանը իմ ու քո, մեր Երկրի հերոսներից է, ամեն մեկս մեր կողքին, մեր տանը, վերևի կամ կողքի շենքի հարևանի տանն ունենք հերոս: Սովորական կյանքի սովորական տղերք, որոնք պարզվում է՝ արտասովոր էին... Կներես, եղբայր, որ քեզ չկարողացանք պաշտպանել... Հիմա պիտի մեր ապրելով ու կյանքով պաշտպանենք ձեր արածը, ձեր չապրածն ու ձեր ծնողների անփարատ ցավն ամոքենք Ապրելով: Սամվելը. ծնվեց, ապրեց, երազեց... օգոստոսի 3- ին մկրտվեց, օգոստոսին զորակոչվեց... Հերոսացավ: Հոգեհանգստի սրահում ծաղկի ու խունկի բույր էր: Այս պատերազմում հերոսացածները խնկաբույր են: Լույս են: Լույսը միշտ է հաղթում»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

View this post on Instagram

...ապրում ենք զուգահեռ իրականությունում.արթնանում եմ ասես թմբիրից`քուն հիշեցնող,ու հասկանում, որ երազ չէր: Ներկա շարունակական ու անավարտ կյանքերի իրականություն: Զուգահեռ իրականություն: Կասկադով անցան երկու գեղեցկուհիներ, հետները փոքր`մի բռաչափ շուն... սպիտակ շքեղ վերարկուով` փայլուն ճարմանդով: Խեղճ շունն ի՞նչ իմանա, որ ես խեղդվում եմ ցավից... Փարպեցու մոտ`երկու հարբեցող. հաջող ավար ունեին, մի մեծ շիշ օղի: Պատերազմը պատերազմ , բայց իրենց էդ մայթը միշտ պիտի զբաղված լինի իրենց անատամ ու հարբած էությամբ: Սուրբ Անանիայի Մատուռի բակի նստարանին պառկած, մի ծանրագույն շեղված` գոռալով «երգում» էր, հետո հայհոյում... աշխարհն իրենն է, հոգին` հիվանդ( ոչ զգում է, ոչ հասկանում... Փողոցով մի պատանի անցավ, 13 տարեկան հազիվ լիներ...հեծանվով էր, թափքին` շատ մեծ կարմիր առաքման արկղը, իր նիհարիկ մարմնով ամբողջ ուժով առաքումն էր տեղ հասցնում... լարված ու կենտրոնացած: Պատերազմ է: Շենքիս մոտ ծխախոտի համար մեծ ամաններ... պատանիներ` իրար գլխի հավաքված...ընկերոջն են գտել...հերոսացած: Իմ վերևի հարկում ապրել է Հերոս: Այսօր առաջին անգամ ծանոթացա հարևաններիս`նրա ծնողների հետ. եռագույնին հենված մայրը... վշտից քանդված ու լռած... Զուսպ ու բազմաքանակ մարդկանց լռությունից էլ՛ ավելի զսպված` հայրը: իսկ մարդիկ հոսում էին... իրենց ցավերով ու վշտերով հոսում էին դեպի պառկած եռագույնը... ասես ներումն հայցելով... Ես էլ... միայն կարողացա ասել կներես: Ցավակցում եմ: Բայց մենք ախր ցավակից չենք, այլ ցավամեջ: Բոլորս նույն ցավի մեջ ենք, ցավն էլ մեզ հետ ներաճած: Էլ չի բաժանվում... ցավամեջ Իմ վերևի հարկում ապրում էր սովորական մի հերոս, որին տեսա եռագույնով պատված, թիկնեղ, ամրակազմ ու կյանքով լի Սամվել Խաչատրյանը իմ ու քո, մեր Երկրի հերոսներից է, ամեն մեկս մեր կողքին, մեր տանը, վերևի կամ կողքի շենքի հարևանի տանն ունենք հերոս: Սովորական կյանքի սովորական տղերք, որոնք պարզվում է արտասովոր էին... Կներես եղբայր, որ քեզ չկարողացանք պաշտպանել... Հիմա պիտի մեր ապրելով ու կյանքով պաշտպանենք ձեր արածը, ձեր չապրածն ու ձեր ծնողների անփարատ ցավն ամոքենք Ապրելով: Սամվելը. ծնվեց, ապրեց,երազեց... օգոստոսի 3- ին մկրտվեց, օգոստոսին զորակոչվեց... Հերոսացավ: Հոգեհանգստի սրահում ծաղկի ու խունկի բույր էր: Այս պատերազմում հերոսացածները խնկաբույր են: Լույս են: Լույսը միշտ է հաղթում! #nazenihovhannisyan

A post shared by Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan) on

Նմանատիպ նյութեր