32231 դիտում
22:46 15-10-2020
Հավաստի տվյալներով՝ «Ֆայլաք Ալ Շամ», «Սուլթան Մուրադ» և «Համզե» անուններով խմբավորումների 1450 վարձկաններ այժմ գտնվում է Ադրբեջանում, նրանցից 400-ն արդեն սպանվել է Արցախում․ Աբրահամ Գասպարյան
[url=https://www.tert.am/am/news/2020/10/15/Gasparyan/3421309?fbclid=IwAR0KkjaPt1SGTx2m53-6ZWpDZEevLR9BWwBMEHwgY1Zwj885ewGadp-IJNw]Tert.am[/url]-ը գրում է. Հուսեյն աբդուլ Մուլի, 38 տարեկան, Հալեպի ծնունդ, մարտական անունը՝ Աբու Ահմադ Քալջբրին: Ապրում է Թուրքիայում, Քիլիս քաղաքում: Համակարգում է Լիբիա կամ Ադրբեջան գնալ ցանկացող վարձկանների ցուցակները: Թուրքիայի միջնորդությամբ Սիրիայից և այլ վայրերից Ադրբեջան տեղափոխված և Արցախի դեմ կռվող վարձկանների հետ կապված հերթական անձին Արմնյուզ ՀԸ «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում բացահայտել է Գասպարյանը։
Նրա հաղորդմամբ՝ տվյալ անձը միջնորդ է․ «Փողն ստանում է Թուրքիայից, բաժանում վարձկանների վրա: Երեք հիմնական խմբավորումների վարձկանների հարցերով է զբաղվում՝ Ֆայլաք Ալ Շամ՝ Շամի կորպուսը, Սուլթան Մուրադ և Համզե խմբավորումները: Այս երեք խմբերում, միասին վերցրած, կա 3 հազարից ավելի վարձկան: Հավաստի տվյալով՝ նրանցից 1450-ն այս պահին գտնվում է Ադրբեջանում: 400-ն արդեն սպանվել է Արցախում»,- նշել է Գասպարյանը և տեսանյութում հրապարակել նրա ձայնային հաղորդագրությունը, որն ուղարկվել է զինյալների կողմից։
Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7869 դիտում
23:00 16-02-2018
Սիրիայում հարյուրավոր ռուսաստանցի վարձկաններ են սպանվել և վիրավորվել վերջին շաբաթվա ընթացքում
1429 դիտում
23:31 09-09-2014
Սիրիայում պայթյունի հետևանքով զոհվել է «Ահրար աշ Շամ» խմբավորման 28 անդամ
Այս բաժնից
853 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
877 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»