26684 դիտում
10:23 17-10-2020
Թուրքիան պետք է անհապաղ պատժվի ՀՕՊ-Ս-400 գնելու և օգտագործելու համար. Բոբ Մենենդես․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովիանդամ, Սենատոր Բոբ Մենենդեսն այսօր հայտարարություն է տարածել՝ արձագանքելով այն լուրերին, թե թուրքական զինուժը սկսել է փորձարկել Ռուսաստանից գնված ՀՕՊ-Ս-400 համակարգերը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5624687.html]«Ամերիկայի ձայը»[/url]։
«Այսօր Թուրքիայի կողմից ռուսական արտադրության S-400 հակաօդային պաշտպանության համակարգի փորձարկումը հիշեցնում է, որ Թրամփի վարչակազմի կողմից ստացած պարզ խնդրանքները հետ չեն պահում Անկարային: Էրդողանը պատասխանում է միայն գործողություններին, ոչ թե խոսքերին: 2019-ի հուլիսին Թուրքիան առաքեց S-400-ը` ակնհայտորեն խախտելով ԱՄՆ պատժամիջոցների մասին օրենքը: Թրամփի վարչակազմը անտեսել է օրենքը՝ թուլացնելով մեր դիրքերը Պուտինի դեմ: Այն նաև խրախուսել է Էրդողանին՝ հասցնելով այսօրվա փորձությանը:
Նախագահ Թրամփի կողմից օրենքին չհամապատասխանելը և Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ նրա բարեկամական վերաբերմունքը լուրջ սպառնալիքներ են մեր ազգային անվտանգությանը, ինչպես նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների և գործընկերների անվտանգությանը: «Պատժամիջոցների միջոցով հակազդեցություն Ամերիկայի հակառակորդներին (CAATSA)» օրենքի ակտը պարզ է, և վարչակազմը պետք է հետևի օրենքին: Թուրքիան պետք է անհապաղ պատժվի այդ համակարգը գնելու և օգտագործելու համար»,- գրված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ՝ դեռ հունիսին, նախագահ Դենալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների համար «բարդ» իրավիճակ է, թե ինչպես պատասխանել Ռուսաստանից հակահրթիռային պաշտպանության Ս-400 համակարգ գնելու Թուրքիայի գործարքին՝ ավելացնելով, որ քննարկվում են հնարավոր պատժամիջոցները:
Միևնույն ժամանակ Թրամփը համակրանք էր հայտնել իր թուրք գործընկեր Էրդողանի նկատմամբ՝ մեղադրելով ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին Թուրքիայի կողմից Patriot հրթիռներ գնելու պայմաններ դնելու մեջ:
«Մենք տարբեր լուծումներ ենք փնտրում: Դա խնդիր է, դրա մասին ոչ մի հարց չկա», -ասաց Թրամփը Էրդողանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ:
Նմանատիպ նյութեր
1988 դիտում
10:50 14-05-2021
Ադրբեջանը պետք է հասկանա, որ իր չարագործությունների համար լուրջ հետևանքների առաջ է կանգնելու. Բոբ Մենենդես
982 դիտում
14:23 29-06-2023
ԱՄՆ-ն անդրդվելի է Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելու հարցում. Բոբ Մենենդես
3305 դիտում
09:37 22-11-2019
Աշխարհի հզորագույն երկրի Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Մենենդես․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2215 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1093 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»