211652_close_icon
views-count1991 դիտում article-date 10:50 14-05-2021

Ադրբեջանը պետք է հասկանա, որ իր չարագործությունների համար լուրջ հետևանքների առաջ է կանգնելու. Բոբ Մենենդես

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հանդես է եկելե Սյունիքում ադրբեջանական ուժերի անօրինական առաջխաղացմանը վերաբերյալ հայտարարությամբ։

Հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումն Ադրբեջանի զորքերի կողմից վտանգավոր և ագրեսիայի անօրինական դրսևորում է, որն ընդգծում է այն մշտական վտանգը, որի առաջ կանգնած է հայ ժողովուրդը: Այսօր ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ իմ զրույցից հետո պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը որպես ամբողջություն պետք է արձագանքի այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարագործությունների համար լուրջ հետևանքների առաջ է կանգնելու:

Կոչ եմ անում Բայդենի վարչակազմին ներգրավվել այդ հարցի կարգավորմանը բարձրագույն մակարդակով՝ հստակեցնելով, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը և որ հետագա սպառնալիքներն ու ագրեսիան անընդունելի են»։

Նմանատիպ նյութեր