2326 դիտում
12:36 17-10-2020
Բենջամին Սանչեսն Արցախի դեմ հարձակումը և Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող բանաձև կներկայացնի Փենսիլվանիայում
Փենսիլվանիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Բենջամին Սանչեսը պատրաստվում է ներկայացնել Արցախի դեմ հարձակումները և Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող բանաձև:
«[url=https://armenpress.am/arm/news/1031872.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Սանչեսը մասնավորապես նշել է. «Շուտով ես կներկայացնեմ երկկուսակցական բանաձեւ, որը դատապարտում է վերջին հարձակումները և Թուրքիայի մասնակցությունը՝ Հարավային Կովկասում հումանիտար ճգնաժամին: Երկրորդ Հայոց ցեղասպանության կանխարգելումն իմ առաջիկա բանաձևի նպատակն է: Այն ձգտում է բարձրացնել իրազեկվածությունը` օգնելու փրկել կյանքեր»:
Նա հավելել է, որ մի քանի շաբաթ առաջ Արցախի Հանրապետությունում խաթարվել է տասնամյակների փխրուն խաղաղությունը: Սանչեսը շեշտել է, որ Ադրբեջանի ուժերը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից անկանխատեսելի, լայնամասշտաբ գրոհ են սկսել ԼՂ-ի դեմ՝ Թուրքիայի օգնությամբ և աջակցությամբ: Նրա աչքից չի վրիպել նաև այն փաստը, որ ադրբեջանցիները քաղաքացիական բնակավայրերի դեմ օգտագործում են թուրքական ռազմական տեխնիկա և կասետային ռումբեր ՝ ուղղակիորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը:
Սանչեսը նաև նշել է Սիրիայից և Լիբիայից հազարավոր ջիհադական վարձկանների Թուրքիայի կողմից կռվելու համար Ադրբեջան ուղարկելու մասին: «Չնայած ռազմական ճնշումը դադարեցնելու միջազգային կոչերին՝ իրավիճակը վատթարանում է: Արցախն անխնա հարձակման է ենթարկվում: Այս սարսափելի գործողության պատճառով ես կներկայացնեմ այս բանաձևը ՝ դատապարտելու հարձակումները և Թուրքիայի ներգրավվածությունը»,-նշել է նա:
Նմանատիպ նյութեր
1710 դիտում
16:12 04-11-2020
Եվրոպական ուսանողական միությունն Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել
1074 դիտում
15:39 06-11-2020
Հունական Դիդիմոտիխոնի քաղխորհուրդը Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական հարձակումները դատապարտող բանաձև է ընդունել
3961 դիտում
14:40 13-10-2022
143 կողմ, 5 դեմ. ՄԱԿ-ը Ռուսաստանին դատապարտող բանաձև ընդունեց․ Հայաստանը ձեռնպահ է քվեարկել
Այս բաժնից
640 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
679 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
670 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են