211652_close_icon
views-count828 դիտում article-date 16:11 17-10-2020

Արթուր Թովմասյանը ԱՀ քաղաքաշինության նախարարի հետ քննարկել է ագրեսիայի հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակը

Այսօր հանդիպել եմ ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանի, ՀՀ Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանի եւ ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ։ Այս մասին գրառում է կատարել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։ Նա նշել է, որ քննարկել են սեպտեմբերի 27-ից ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետեւանքով երկրում ստեղծված իրավիճակը, այդ համատեքստում քաղաքաշինությանն առնչվող խնդիրների լուծման ուղղությունները։ Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։ Հենց նույն օրը Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր