173516 դիտում
23:20 17-10-2020
Զոհվել է «Արծիվ 30» մահապարտների գնդից Վահան Օհանյանը. սա ազատամարտիկի երրորդ պատերազմն էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am
Արցախի դեմ ադրբեջանա–թուրքական ագրեսիան հետ մղելու ընթացքում Արցախի հյուսիսարևելյան հատվածում ծանր վիրավորվել, ապա օրեր անց հիվանդանոցում մահացել է Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, «Արծիվ 30» մահապարտների գնդի անդամ Վահան Օհանյանը։ Վերջինս Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքից էր, ունի չորս զավակ։ Օհանյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան առաջին ազատամարտին, պարգևատրվել մի շարք հուշամեդալներով՝ այդ թվում ԵԿՄ, «Անդրանիկ Օզանյան», «Անկախության 25–ամյակի»։ Օհանյանը կամավոր Արցախ էր մեկնել նաև 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ։
Ազատամարտիկի հարազատները [url=https://news.am/arm/news/608496.html?fbclid=IwAR1bwYsOaHR5u1KNiDbtQCPLOA35k0A_uiYP9e3zuRn0uv-hh906MQwnqzo]NEWS.am[/url]–ին հայտնեցին, որ Օհանյանը անտեսելով ծանր հիվանդությունը, պատերազմի առաջին իսկ օրը կամավորագրվել էր, իսկ հոկտեմբերի 8֊ին մեկնել ռազմաճակատ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7850 դիտում
01:04 16-05-2019
Հրետանային գնդից զինվորներ, ովքեր եւս հանդես եկան փայլուն՝ երգի գեղեցիկ կատարումներով.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2248 դիտում
09:32 02-02-2025
Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում
916 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1333 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան