47105 դիտում
15:28 18-10-2020
Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծության հետևանքով Մարտակերտում գազ և լույս չկա. վնասվել է բնակելի տների 30%-ը
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի ու միջազգային ահաբեկչական ցանցի կողմից աջակցվող պատերազմական գործողությունների ընթացքում ինտենսիվ հրետակոծվել է նաև Արցախի Մարտակերտ քաղաքը: [url=https://armenpress.am/arm/news/1031984.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում մեր գործընկեր Լուսինե Զաքարյանը նշեց, որ քաղաքում և Մարտակերտի շրջանի գյուղերում Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հրետակոծությունը շարունակվել է նաև երեկվա ընթացքում:
«Երեկ ևս Մարտակերտ քաղաքին և հարակից բնակավայրերին հակառակորդը խփում էր ծանր հրետանիով և այլ զինատեսակներով, որը տևել է մինչև կեսգիշեր: Կեսգիշերին, հումանիտար հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո, Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում եղել է հանգիստ: Այս պահի դրությամբ ևս հանգիստ է: Բնակչության մոտ ոչ մի ժամանակ խուճապ չի եղել և չկա, բոլորը հաղթելու տրամադրությամբ են»,- ասաց Զաքարյանը:
Պատերազմի սկսման առաջին օրվանից Մարտակերտ քաղաքում գազ չկա, ակտիվ հրետակոծության հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարերը:
«Նույն վիճակում են նաև Մարտակերտ քաղաքին շատ մոտ գյուղերը, բայց շրջանի մյուս գյուղերում կա և' հոսանք և' ջուր: Մարտակերտ քաղաքում, նաև շրջանի գյուղերում բնակչությանը մատակարարվում է սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ: Մարտակերտ քաղաքում հրետակոծության արդյունքում վնասվել են բնակելի շենքեր, մանկապարտեզը, խաղահրապարակը, մի շարք բնակելի սեփական տներ, հասարակական օբյեկտներ, վնասվել է քաղաքացիական տների մոտ 30%-ը»,- նշեց Լուսինե Զաքարյանը:
Նմանատիպ նյութեր
495 դիտում
21:10 14-10-2020
Մարտակերտում չտարբերակված հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո»-ի աշխատակիցը. Արցախի ՄԻՊ
1592 դիտում
23:29 26-06-2015
Ուժեղ քամուց վնասվել են բնակելի տների տանիքներ
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»