211652_close_icon

Արցախը շատ թանկ է բոլորիս համար, տղե՛րք, հայրենիքը ձեր կարիքն ունի․ Ազատ Ասոյանի մայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3551 դիտում article-date 11:07 19-10-2020
Զինուժ մեդիան տեսանյութ է հրապարակել, որում 2014թ. հուլիսի 31-ին ադրբեջանա-արցախյան շփման գծում հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունը կանխելիս զոհված շարքային Ազատ Ասոյանի մայրը կոչով է դիմում։ «Ես որպես Ազատ Ասոյանի մայր, խոնարհվում եմ բոլոր զինվորների, կամավորների, ջոկատների առաջ։ Ես հպարտանում եմ հայոց բանակով։ Այս դժվար պահին ես ուրախ եմ, որ մեր ամբողջ ազգը մի բռունցք դարձած Արցախում պաշտպանում է մեր հողը։ Արցախը շատ թանկ է բոլորիս համար, ինքը սրբավայր է, տղե՛րք, հայրենիքը ձեր կարիքն ունի»,- ասում է Ազատ Ասոյանի մայրը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր