862 դիտում
19:29 19-10-2020
Ռաֆայել Նազարյանը՝ Հայաստանի Մ-21 հավաքականի նոր գլխավոր մարզիչ
Ֆուտբոլի Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը: Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է հանդիպում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Ռաֆայել Նազարյանի միջև, որից հետո կողմերը ստորագրել են համագործակցության երկամյա պայմանագիր:
Ռաֆայել Նազարյանը, սկսած 2019 թվականի օգոստոսից, գլխավորում է ԲԿՄԱ-ն: 45-ամյա մասնագետի մարզչական շտաբում ընդգրկվել են Մհեր Միրումյանը, Գևորգ Պողոսյանը, Արամ Բարեղամյանը և դարպասապահների մարզիչ Նիկոլայ Սարգսյանը:
«Հայաստանի Մ-21 հավաքականը գլխավորելը մեծ պատասխանատվություն է ինձ համար: Ժամանակին աշխատել եմ այս տարիքային հավաքականում և լավ եմ պատկերացնում աշխատանքի դրական կողմերը և դժվարությունները:
Շվեդիայի և Իսլանդիայի հավաքականների հետ առաջիկա հանդիպումները մեզ համար լավ առիթ է գործի մեջ տեսնելու այն ֆուտբոլիստներին, ում շուրջ ձևավորվելու է ընտրական հաջորդ փուլին մասնակցող հավաքականը: ԲԿՄԱ-ում ամենօրյա ռեժիմով աշխատում եմ թեկնածուներից շատերի հետ:
Մեր ուշադրության կենտրոնում են լինելու տարիքային առումով այս հավաքականին համապատասխան բոլոր ֆուտբոլիստներն ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Վստահ եմ, որ ստեղծելու ենք շատ մարտունակ հավաքական»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Ռաֆայել Նազարյանը:
[b]Ռաֆայել Նազարյանի կենսագրությունը
[/b]
Ծնվել է 1975 թվականի մարտի 26-ին՝ Երևանում։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ ակումբներում․
«Արարատ» Երևան – 1993-1998
«Էրեբունի» Երևան – 1998-1999
«Սպարտակ» Երևան – 1999-2000
«Արաքս» Արարատ – 2000
«Զվարթնոց» Երևան – 2000-2001
«Փյունիկ» Երևան – 2001
«ՄԻԿԱ» Աշտարակ – 2001-2002
«Փյունիկ» Երևան – 2002
«Բանանց» Երևան – 2002-2004
«Փյունիկ» Երևան – 2004
«Դարիդա» (Բելառուս) – 2004-2006
«Փյունիկ» Երևան – 2006-2008
«Ուլիս» Երևան – 2008-2009
Ռաֆայել Նազարյանն ունի Հայաստանի Մ-21 հավաքականի հետ աշխատելու փորձ (2011-2013): Նրա գլխավորությամբ Հայաստանի Մ-21 հավաքականը գրանցել է պատմության մեջ լավագույն արդյունքը՝ Եվրոպայի Մ-21 2013 թ. առաջնության ընտրական փուլում տանելով 4 հաղթանակ, 3 հանդիպում ավարտելով ոչ-ոքի և կրելով 1 պարտություն: Ընդգրկված լինելով Չեխիայի, Չեռնոգորիայի, ՈՒելսի և Անդորրայի Մ-21 թիմերի հետ նույն խմբում՝ մեր թիմը վաստակել է 15 միավոր և զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:
Ընդհանուր առմամբ, Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ Հայաստանի Մ-21 հավաքականը 2011-ից 2013 թթ. անցկացրել է 12 հանդիպում, տարել է 5 հաղթանակ, 3 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, և կրել է 4 պարտություն։ Խփած և բաց թողած գնդակների տարբերությունն է 15-13։
[b]Մարզչական կարիերան ամբողջությամբ՝ ստորև
[/b]
Հայաստանի ազգային հավաքական – Գլխավոր մարզչի օգնական (2011-2013)
«Բանանց» Երևան – Գլխավոր մարզիչ (2011-2012)
Հայաստանի Մ-21 հավաքական – Գլխավոր մարզիչ (2011-2013)
«Տոբոլ» (Ղազախստան) – Գլխավոր մարզչի օգնական (2014-2015)
«Արցախ» Երևան – Գլխավոր մարզիչ (2018-2019)
«Բանանց» Երևան – Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար (2019)
Հայաստանի Մ-19 հավաքական – Գլխավոր մարզիչ (2019-2020)
ԲԿՄԱ Երևան – 2019-
Նմանատիպ նյութեր
1645 դիտում
19:25 26-05-2021
ԵՎՐՈ Մ-21. Ռաֆայել Նազարյանը հրապարակել է Հայաստանի Մ-21 հավաքականի հայտացուցակը
2802 դիտում
21:54 08-11-2019
Ռաֆայել Նազարյանը՝ հավաքականի և առաջիկա մրցաշարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2194 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2848 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2374 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում