211652_close_icon
views-count78590 դիտում article-date 23:25 19-10-2020

Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում. սեփական տանը հայտնաբերվել է տղամարդու՝ հրազենային վնասվածքով դի, ինչպես նաև ողորկափող որսորդական հրացան

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 18-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Գևորգյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կիրակոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 84-ամյա Գ.Լևոնյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դիակի մոտ հայտնաբերվել է «ՏՈԶ» տիպի 16մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան: Փաստի առթիվ քննիչ Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Հրացանը քննիչը առգրավել է, նշանակելով դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ: Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար, պարզ կլինի նշված փորձաքննությունների պատասխանները ստանալուց հետո: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի մասին ոստիկանություն ահազանգել է Մարգարա համայնքի ղեկավար Էդգար Ենոքյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր