211652_close_icon
views-count12971 դիտում article-date 18:01 10-01-2025

Առեղծվածային դեպք՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկում. տնամերձ հողամասում հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված ողորկափող հրացան

Այսօր՝ հունվարի 10-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տան բակում տղամարդու դի կա: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ օպերատիվ տեղեկություն է ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում:
 
Նշված գյուղ են ժամանել քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանն ու բաժնի պետի տեղակալ Ավետիսյանը: 
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի գլխավորությամբ: 

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և նշված գյուղի իր տան բակում 52-ամյա Անդրանիկ Թ.-ն իր մոտ եղած, իրեն պատկանող որսորդական հրացանով կրակելով իր վրա, ինքնսպան է եղել: 

Դեպքի մասին ոստիկանության Արմավիր բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր