211652_close_icon
views-count7079 դիտում article-date 11:26 20-10-2020

«ՀՀԿ դիրքորոշումը չի փոխվել՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»․ Էդուարդ Շարմազանով. 168.am

Հանրապետական կուսակցության դիրքորոշումն Արցախի հարցում հայտնի է և այն բազմիցս բարձրաձայնվել է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այս մասին [url=https://168.am/2020/10/20/1389995.html?fbclid=IwAR3fqLN0Tl2wJVqqvmE9y-L-n3vPLmVMaUC7FIs5IO4jI2M-AYhpkXzv5Xg]168.am[/url]-ի հետ զրույցում նշել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մենք այդ դիրքորոշման ենք եղել թե մեր իշխանության ժամանակ, թե իշխանափոխությունից հետո, թե այս պահին։ Մեր դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել։ Որևէ այլ տարբերակ, քան փաթեթային լուծումը, մեզ համար չի եղել և չի լինելու ընդունելի»,հավելել է նա: Հիշեցնենք, որ նախօրեին մի շարք արտախորհրդարանական ուժեր, այդ թվում՝ Հանրապետականը, փակ քննարկման ձևաչափով հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բացի այդ, երեկ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ:

Նմանատիպ նյութեր