211652_close_icon
views-count53842 դիտում article-date 22:19 21-10-2020

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 50-ամյա վարորդը КамАЗ-ով կողաշրջված վիճակում հայտնվել է ջրատարում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 19-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ժամը 12:30-ի սահմաններում Մեծամոր քաղաքի բնակիչ, 50-ամյա Վասպուրակ Մ.-ն իր վարած КамАЗ 55111 մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարի մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վասպուրակ Մ.-ն և նրա ուղևոր, 62-ամյա Լյուդվիգ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոսստիկանության բաժանմունքի տեսուչ Հայկազ Ալեքսանյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր