78415 դիտում
10:03 18-06-2019
Արարատի մարզում 45-ամյա վարորդը Mercedes Benz Sprinter-ով դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել երկաթե արգելապատնեշին և կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 45-ամյա Կարեն Խաչատրյանը իր վարած Mercedes Benz Sprinter մակնիշի 837 AD 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 32 կմ հատվածում՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշին և կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարի մեջ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Խաչատրյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Արտաշատի բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորին, մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Փաստի առթիվ տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայր են ժամանել նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նա վթարից 2 ժամ հետո է ժամանել, մինչդեռ գործակալն էլ հերքում էր՝ ասելով, որ իրեն վթարի մասին ուշ են տեղեկացրել։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս բերվեց ջրատարից և տեղափոխվեց ոսստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+