211652_close_icon
views-count6717 դիտում article-date 09:23 22-10-2020

Հենց այս պահից սկսած լծվում ենք համայնքներում կամավորական ջոկատների ձևավորմանը․ Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ ավարտվեց Գեղարքունիքի մարզպետարանում գումարված մարզխորհուրդի արտահերթ նիստը։ Առանցքային ու թերևս ամենակարևոր հարցը՝ մարզում ինքնապաշտպանական ջոկատների ստեղծումն էր։ Հպարտությամբ ասում եմ, որ բոլորը միահամուռ, իմ գլխավորությամբ,պատրաստակամություն հայտնեցինք ստեղծելու կամավորական ջոկատներ, և մեր արդար պայքարը փառքով ու հաղթանակով պսակելու։ Եվ ուրեմն. Հենց այս պահից սկսած լծվում ենք համայնքներում կամավորական ջոկատների ձևավորմանը: Ապա զորամասերից մեկում անցնում ենք ներդաշնակում, պատրաստում և ըստ անհրաժեշտության մեկնում ենք հայրենիքի պաշտպանության առաջնագիծ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր